Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Ծրագիր

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԾՐԱԳԻՐ


(փոփոխություններով ու լրացումներով, 2007թ.)


ՄՈՒՏՔ

Հայկական իրականության մեջ Հայոց Համազգային Շարժումն, իր ընդգրկմամբ, առաջին համաժողովրդական շարժումն էր: Շարժման համաժողովրդական բնույթը ժողովրդական զանգվածի ընդերքից առաջ մղեց նոր մտածողությամբ օժտված ղեկավարություն, որը, հիմք ընդունելով հայ ժողովրդի շահերն ու ձգտումները, ձեւավորեց որոշակի եւ տվյալ պատմական փուլում մեր ժողովրդի կարողություններին համապատասխան խնդիրներ: Միաժամանակ հստակեցվեցին այդ խնդիրների ոլորտները եւ դրանց լուծման ուղիների գաղափարաբանական հիմքերը:
Իրապաշտական աշխարհընկալմանհիմքի վրա 1988 թվականից ձեւավորված եւ հետագա տարիներին առաջացած նոր իրողություններին համապատասխան փոփոխություններ կրող ՀՀՇ-ի ծրագրի հիմնական դրույթներն անշեղորեն իրագործվում էին մինչեւ 1998 թվականը:

Այսպես.
Ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ` հանրաքվեով վերականգնվեց Հայաստանի անկախպետականությունը:
Ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ` հանրաքվեով ընդունվեց Հայաստանիհիմնական օրենքը`ՀՀ Սահմանադրությունը:
Դրվեցին իրավական պետության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման հիմքերը: Հայաստանն օժտվեց անկախպետությանն անհրաժեշտբոլոր կառույցներով, ժողովրդվարությունն արմատավորող հաստատություններով:
Կատարվեցին հիմնարար տնտեսական բարեփոխումներ, որոնք փոխեցին երկրի առաջընթացի ելակետային հիմքերը: Սեփականատիրական հարաբերությունների բազմազանության հաստատմամբ երկրում ապահովվեց անցումը ազատ շուկայական տնտեսության ձեւավորմանը:
Հայաստանի ժողովրդի ներկաեւ հեռահար կարեւորագույն շահերին համապատասխան` ձեւավորվեցին երկրի արտաքին քաղաքականության կուռ, համակարգված եւ միջազգայնորեն ընկալելիհիմնարար սկզբունքներն ու ուղղությունները: Հայաստանն ընդգրկվեց միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների եւ կառույցների մեջ, արժանապատիվ գործընկերային երկկողմ ու բազմակողմ հարաբերություններ հաստատեց այլ պետությունների հետ, դրսեւորեց իր անշեղ ձգտումը` բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւան երկրների հետ:
Հայաստանի աստիճանաբար ձեւավորվող ղարաբաղյան քաղաքականությունը 1988-1997թթ. քննություն բռնեց ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ բուն Ղարաբաղում: Հայաստանի անմիջական օգնությամբ Արցախի բնակչությունը հնարավորություն ստացավ իր կամքի ազատ արտահայտմամբ հիմնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հայաստանի վճռական աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ Ղարաբաղում հրադադար հաստատել հայկական կողմի պարտադրանքով: Ադրբեջանը ստիպված եղավ Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես հակամարտության կողմ: Ստեղծվեցին անհրաժեշտպայմաններ ու լծակներ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային խաղաղ կարգավորման գործընթացը հայկական կողմի համարբարենպաստ իրադրության մեջ սկսելու համար:
1990 թվականից ստանձնելով Հայաստանի քաղաքական իշխանությունը, ՀՀՇ-ն, որպես իշխող կուսակցություն, կարողացավ հաղթահարել խորհրդային կայսրության փլուզման, երկրաշարժի ավերածության, փախստականների հոծ զանգվածի առկայության, պատերազմի, շրջափակման, հասարակարգային ու համակարգային փոփոխությունների պայմաններում անխուսափելիորեն առաջացող սոցիալ-տնտեսական ծանրագույն ճգնաժամը եւ արդեն 1995 թվականին երկիրը դնել բնականոն զարգացման ուղու վրա: Այդուհանդերձ,ՀՀՇ-ն երբեք չի խուսափել իր վրա վերցնել իր իշխանության օրոք առաջացած օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարությունների եւ բացթողումների ողջ պատասխանատվությունը:
ՀՀՇ-ն, հավատարիմ իր մշտական գործելակերպին` առաջացող հասարակական-քաղաքական նոր իրողությունների եւ երեւույթների ընդհանրացման միջոցով զարգացնել իր գաղափարախոսությունը եւ կատարել նոր նպատակադրումներ, ներկայացնում է իր Ծրագիրը` նոր փոփոխություններով ու լրացումներով:

Հիմնական սկզբունքներ

Հայոց Համազգային Շարժումը իր գործունեության մեջ առաջնորդվում է պետականության, ժողովրդավարության, ազատականության, խաղաղության և սոցիալական արդարության գաղափարական սկզբունքներով:

Հայոց Համազգային Շարժումը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ կուսակցություն է, որն առաջնորդվում է երկրի անկախության, անհատի ազատության, արժանապատվության, մարդու հիմնական իրավունքների պաշտպանության սկզբունքներով,
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ կուսակցություն է, որի գործելակերպը ազատականության սկզբունքներին համապատասխան հրապարակային է, ղեկավարումը` ժողովրդվարական, որոնք, արմատավորելով հասարակության բոլոր շերտերում, կնպաստեն Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմանը,
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ կուսակցություն է, որը հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանային եւ միջազգային խաղաղությանը նպաստելը սկզբունքորեն համարում է Հայաստանի անվտանգության ապահովման ու զարգացման կարեւորագույն գործոն,
ԻՐԱՏԵՍԱԿԱՆ կուսակցություն է, որը պետական քաղաքականություն իրականացնելիս ղեկավարվում է սեփական ուժերի վրա հենվելու, ժողովրդի եւ պետության առկա ներքին ու արտաքին կարողություններին ու հնարավորություններին ապավինելու եւ միջազգայնորեն ընկալելի գործելակերպով առաջնորդվելու սկզբունքներով:
Հայոց Համազգային Շարժումը գտնում է, որ այս սկզբունքների կիրառումը պետական քաղաքականության մեջ կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացումը,ժողովրդի բարեկեցութունը եւ արժանապատիվ կյանքը:


Ծրագրային հիմնադրութներ

Պետություն

`ՀՀՇ-ն համարել ու համարում է, որ Հայաստանի ժողովրդիառջեւ ծառացած քաղաքական, տնտեսական, սոցիալականեւ այլ կարգի բոլոր խնդիրների բարեհաջող լուծումների միակ, անփոխարինելի միջոցը ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է, որի կարեւորագույն գործառույթն այդ խնդիրների լուծման համար ներքին ու արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումն ու ապահովումն է: Հետեւաբար, այդ պայմանների ստեղծման կամ ապահովման ճանապարհին հայտնված եւերկրի առաջընթացին խանգարող քաղաքական, իրավական եւ այլ կարգիբոլոր խոչընդոտների հնարավորինս արագ հաղթահարումը մեր ժողովրդի համար առաջնահերթ անհրաժեշտություն է: ՀՀՇ-ն միանգամայն անթույլատրելի է համարում ժողովրդի եւ պետության ապագայի համար կոնկրետ եւ հրատապորոշումներ պահանջող խնդիրների լուծումների անհիմն ձգձգումները, դրանցկապակցումը տարաբնույթ կուսակցական-գաղափարախոսական այլեւայլ նպատակադրումների ու կանխադրույթների հետ, դրանց արհեստական բարդացումն ու խճողումը իրավական, պատմական եւ բարոյական հարցերի լաբիրինթոսում:
ՀՀՇ-նանթույլատրելի է համարում ժողովրդի ազգային եւ պետական շահերը միմյանց հակադրելը: Դրանք, ըստ էության, նույնական են: Պետական շահերը ձեւավորվում են ազգայինիրական շահերիիմաստավորման հիման վրա: Այդ շահերիպաշտպանությունը, ընդլայնումը եւ զարգացումը կարող է երաշխավորված հաջողությամբ իրականացվել միմիայն պետական անկախության առկայության դեպքում:
ՀՀՇ-ն գտնում է, որ Հայաստանի ժողովուրդն իր քաղաքական, տնտեսական եւ այլ շահերը պաշտպանելու, իր առջեւ ծառացած խնդիրները լուծելու եւ միջազգային համագործակցության ընդլայնմանն ու համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը նպաստելու գործում իր կարողությունները լավագույն ձեւով կարող էտնօրինել,ունենալով անկախ ժողովրդավարական պետություն:
Հայաստանի պետական անկախության եւ ժողովրդի անվտանգության կարեւորագույն երաշխիքներն են` անհրաժեշտ պաշտպանություն ապահովող, բարոյապես կայուն ու մարտունակ պրոֆեսիոնալ բանակը, զարգացող ու մրցունակ տնտեսական եւ արդար սոցիալական համակարգերը, համաշխարհային եւ տարածաշրջանային կառույցներին ու տնտեսական ծրագրերին ինտեգրվելը, միջազգային առավել հեռանկարային ու հզոր անվտանգության համակարգին անդամակցելը:
ՀՀՇ-ն գտնում է, որ վերջին տարիներին Հայաստանի պետական անվտանգությունը ծանր փորձությունների է ենթարկվել: Հայաստանը դուրս է մնացել միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերից: Դա է’լ ավելի է մեկուսացրել շրջափակված Հայաստանը: Հայաստանիտարածքում գոյացել է օտար երկրի պետական ազդեցիկ տնտեսական սեփականություն: ՀՀՇ-ն ծանր պետական հանցագործություն է համարում ՀՀ պետական սեփականության օտարումը մի այլ պետությանը, որպես վերջինիս պետական սեփականություն: ՀՀՇ-ն օրակարգային առաջնահերթ հարց է համարում Հայաստանի միջազգային մեկուսացումը հաղթահարելը եւ ՀՀ տարածքում պետական ինքնիշխանությունը սահմանափակող գործոնների վերացումը:
ՀՀՇ-ն անհրաժեշտէ համարում վերացնել Հայաստանի հասարակության սպառնալի սահմանագծի հասած ներքին խորը պառակտվածությունը, որը երկրում վերջին տարիներին ծավալված անօրինականությունների, տնտեսական մենաշնորհների ու կոռուպցիոն համակարգերի ներդրման, ահագնացող սոցիալական բեւեռացման ու օտար ազդեցությունների արդյունք է եւ խարխլում է երկրի պետականության հիմքերը:
ՀՀՇ-ն, նկատի ունենալով Հայաստանի պետական ապարատի պրոֆեսիոնալ մակարդակի կտրուկ անկումը, նպատակահարմար է գտնում փորձագիտական քննության ենթարկել 1997 թվականից հետո Հայաստանի անունից միջազգային, միջպետականեւ ԱՊՀ շրջանակներում կնքած փաստաթղթերը եւ Հայաստանում ընդունված պետական կարեւորագույն օրենսդրական ու նորմատիվային ակտերը` պարզելու համար դրանց համապատասխանությունը երկրի պետական շահերին եւ ՀՀ օրենսդրությանը:
ՀՀՇ-ն անհրաժեշտ է համարում վերարժեւորել վերջին տարիներին Հայաստանի պետական ապարատի կտրուկ մեծացման հիմնավորումները` այն ուռճացումից զերծ պահելու, պետական կառավարման ծախսերն արդյունավետ նվազագույնի հասցնելու, պետական մարմինների գործառույթային փոխկրկնությունները վերացնելու նպատակով:
ՀՀՇ-ն անհետաձգելի անհրաժեշտություն էհամարում բանակում,անվտանգության ծառայությունում եւ ողջ դատաիրավական համակարգում հիմնավոր բարեփոխումների իրականացումը: Այդ բարեփոխումները պետք է ուղղված լինեն այդ համակարգերի գործառույթների վերանայմանն ու հստակեցմանը, երկրի ներքաղաքական զարգացումներում նրանց ազդեցության իսպառ վերացմանը,, անձնակազմերի եւ աշխատակիցների մեջ օրինապաշտության, պրոֆեսիոնալ արժանապատվության եւ պատվախնդրության արմատավորմանը,, կարգապահական, կազմակերպչական եւ գործառույթային արդյունավետության բարձրացմանը եւ նրանց հանդեպ ժողովրդիվստահության հաստատմանը:
Առաջնորդվելով իր հիմնական սկզբունքներով, ՀՀՇ-ն անհրաժեշտ է համարումՀայաստանում ստեղծել այնպիսի հասարակարգ, որը երաշխավորում եւ ապահովում է մարդու կյանքիուսեփականության անձեռնմխելիությունը, յուրաքանչյուր անձի խոսքի, խղճի, մտքի, դավանանքի ազատությունը, օրենքի գերակայությունը և բոլորի հավասարությունը, օրենքի առջեւ, իշխանությունների տարանջատումն ու հասարակության կողմից վերահսկելիությունը, դատարանի անաչառությունը:


Արտաքին
քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանում և աշխարհում կայուն խաղաղության եւ տնտեսական համագործակցության ապահովմանը:
Յուրաքանչյուր ժողովուրդ միայն ինքն է շահագրգռված իր ընդհանրական շահերի պաշտպանությամբ եւ ընդլայնմամբ: Ժողովուրդն իր ընդհանրական շահերի պաշտպանության եւ ընդլայնման գործառույթն իրականացնում էերկրի պետական իշխանության միջոցով, որի արտաքին քաղաքականությունը ձեւավորվում էժողովրդի ընդհանրական, այսինքն` պետական շահերի հիման վրա: Պետական շահերը տվյալ երկրի ժողովրդի կենսական բարձրագույն շահերն են եւ որեւէ պարագայում զոհաբերման կամ օտարման ենթակա չեն: Որեւէ երկրի պետական շահերի մասնակի կամ ամբողջական օտարումը նշանակում է տվյալ երկրի ժողովրդի ինքնիշխանության սահմանափակում կամ կորուստ: Հայաստանը պետք է կտրականապես մերժի իր տարածքում որեւէ օտար երկրի դիվանագիտական կարիքների հետ չառնչվող պետական սեփականության առկայությունը,, որըհանդիսանում է քաղաքական ազդեցության լծակ եւ ճնշման միջոց: Հայաստանը պետք է կտրականապես մերժիօտար պետությունների կողմից իր պետական շահերին առնչվող ազգային խնդիրների օգտագործումը միջազգային հարաբերություններում որպեսայլ երկրների հանդեպ քաղաքականճնշման կամ շահ ստանալու միջոց, ինչը, լինելով անընդունելի, միաժամանակ նվազեցնում է հարեւանների հետ փոխըմբռնման հասնելու մեր երկրի հնարավորությունները:
Միջազգային ասպարեզում պետության արտաքին քաղաքական դիրքորոշումները պետք է ձեւավորվենժողովրդի առավել երաշխավորված անվտանգություն եւ նրա զարգացման համար առավել արդյունավետու նպատակային տնտեսական համագործակցություն ապահովելուպահանջներին համապատասխան: Այդ պահանջներն էլ թելադրում են երկրի անվտանգության ապահովման եւ տնտեսական համագործակցության ուղղությունների ընտրությունը: Պետական շահերի պաշտպանության եւ ընդլայնման համար այդ ուղղությունների ընտրությունն առաջնահերթորեն պետք է երկրի ունեցած քաղաքական ազդեցության բնական լծակներին ավելացնի նոր` քաղաքական ազդեցության ձեռքբերովի լծակներ: Միջազգային ասպարեզում համապատասխան կշիռ եւ ազդեցություն ձեռք բերելու համար այդ ուղղությունների ընտրությունըպահանջում է սեփական կարողություններիեւ միջազգային առկա իրողությունների հաշվառում, երկրի շահերի համադրում այլ երկրների եւ երկրներիխմբերի շահերի հետ եւ դաշնակից կամ դաշնակիցներ գտնելու հնարավորությունների բացահայտում: Երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումներըմիջազգային հարաբերություններում պետք է ձեւավորվեն այս հիմքերի վրա:
ՀՀՇ-ն գտնում է, որ արտաքին քաղաքական կողմնորոշումները հարափոփոխաշխարհում մշտական լինել չեն կարող եւ կոչված են լուծել պետական շահերի պաշտպանության եւ ընդլայնման խնդիրներիմիայն տվյալ փուլի պահանջները: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշումը տվյալ փուլի մարտավարական միջոց էայդ նույն փուլում ռազմավարական խնդիրների լուծման գործում: Երկրի քաղաքական կողմնորոշումը մշտապես նախապատվությունը պետք է տատվյալ փուլում առավել հեռանկարային, ուժեղ եւ իր համար առավել շահավետ պայմաններ ապահովող կողմին:
ՀՀՇ-ն, հիմնվելով վերոհիշյալի վրա, գտնում է,որ 1998 թվականիցմիջազգային ասպարեզում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումների ելակետային հիմքերը հիմնովին փոխվել են եւձեւավորվել սուբյեկտիվ, երկրի պետական շահերին չհամապատասխանող կողմնորոշիչների հիման վրա: Հայաստանի ռազմավարական շահերըպահանջում են դրանք եւ դրանցից բխողդիրքորոշումները շտապ ու հիմնովի վերանայման ենթարկել:
ՀՀՇ-ն գտնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի արտացոլում հայ ժողովրդի պետական հիմնարար շահերը եւ ենթարկվելով օտարերկրյա ուղղորդման, սպառնալիքի տակ է դրել երկրի անկախությունը: ՙԿոմպլեմենտար քաղաքականության՚ անվան տակ վարվող Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականում բազմիցս իր սնանկությունը ցուցադրած ավանդական հավերժական կողնորոշման քաղաքականությունն է: Դրա հետեւանքով Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումներն արդեն իրողություն են դարձել:Երկիրն ամբողջովին մեկուսացել է` դուրս մնալով միջազգային ու տարածաշրջանայինհաղորդակցության ուղիներից, տնտեսական շահավետ ծրագրերից, զրկվելով անվտանգության վստահելի երաշխիքներից: Ձախողվել է Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը, որը փաստորեն փակուղու մեջ է: Երկիրըշարունակում է մնալ պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի տակ: Հարեւանների հետ մրցակցությունն, ըստ էության, տանուլ է տրված: Տարեցտարի օտար երկրից կախվածության ընդլայնոււմը հեղինակազրկել է Հայաստանը միջազգային հանրության աչքում:
ՀՀՇ-ն գտնում է, որ Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտները հիմնականում արտաքին քաղաքական են` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի բացակայությունը եւդրանով պայմանավորված տեւական շրջափակումը, որոնց հաղթահարումը պետք է լինի երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթխնդիրը, որի լուծումով միայն հնարավոր կդառնատնտեսական եւ սոցիալական լուրջ առաջընթացը:


Սփյուռք


ՀՀՇ-ն գտնում է,որ Հայաստանն այն հիմնական առանցքն է, որի շուրջը պետք է համախմբվեն օտար երկրներում կազմավորված հայկական համայնքները: Համահայկական հարցերում Հայաստանը տարբեր օտար երկրների հայ համայնքների հետ հարբերությունները պետք էկառուցի երկրի պետական եւ սփյուռքահայության շահերի ներդաշնակեցման հիման վրա:Հայաստանը պետք է ակտիվորեն նպաստի ներհամայնքային պառակտիչ գործոնների վերացմանը: Այս առումով ՀՀՇ-ն համարում է, որ հայ ավանդական վտարանդի կուսակցությունների վերադարձը Հայաստան այլեւս աննպատակահարմար է դարձրել նրանց գործունեունեությունն օտար երկրների հայկական համայնքներում եւ խոչընդոտող գործոն է ներհամայնքային համախմբվածությունը ապահովելու գործում: Միաժամանակ Հայաստանի իշխանությունները եւ Հայ առաքելական եկեղեցին սփյուռքահայերի եւ նրանց կազմակերպությունների հետ պետք է աշխատեն օր առաջ վերացնել հայ եկեղեցու պառակտվածությունը, որի նույնիսկ ձեւական հիմքերն արդեն վաղուց վերացել են: Սփյուռքահայության հետ հարաբերությունների ընդլայնման եւ ավելի սերտացման անհրաժեշտությունից չի բխումօրենսդրական այնպիսի ակտերի հաստատագրումը, որոնք քաղաքացիական հարաբերություններում տարբերակում են մտցնումՀայաստանի քաղաքացիներիպարտավորությունների եւ իրավունքների իրականացմանասպարեզում, միաժամանակ նոր խնդիրներ առաջադրելով Հայաստանի ազգային անվտանգությանը:
Հայաստանը պետք է նպաստի օտար երկրներում հայկական համայնքային կառույցների, այդ թվում առաջնահերթորեն` կրթական, հոգեւոր եւ մշակութային հաստատությունների ամրապնդմանը, միջհամայնքային կապերի սերտացմանը եւ ակտիվ համագործակցությանը,միաժամանակ խուսափելով միջամտելներհամայնքային հարաբերություններին: Հայաստանը պետք է արագորեն արձագանքի որեւ երկրի հայ համայնքի նկատմամբ այլատյացության եւ այլ կարգի սպառնալիքների դրսեւորումներին: Սփյուռքահայությունն, իր հերթին, պետք է ձեռնպահ մնա Հայաստանի ներքաղաքական զարգացումներինմիջամտելու եւ նրա արտաքին քաղաքականության վրա ազդելու որեւէ նախաձեռնությունից: Օտար երկրների հայ համայնքները պետք է նշանակալից դեր ունենան Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանության եւ տնտեսական զարգացման գործում: Նրանք պետք է նպաստեն պատկան երկրների եւ Հայաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների սերտացմանը: Ներդրումները խրախուսելու նպատակով Հայաստանը պետք է զգալի արտոնություններ տրամադրի սփյուռքահայգործարարներին`ձեռնարկատիրական գործունեություն վարելիս: Օտար երկրների հայկական համայնքների, կազմակերպությունների եւ հայ անհատների գործունեությունը Հայաստանում եւ Արցախում պետությունը պետք է ուղղորդի դեպի կարեւորագույն խնդիրների լուծման ոլորտներ, որոնց ընտրությունը եւ ընտրված ոլորտում իրականացվող գործունեության ծավալները պետք է որոշեն իրենք` սփյուռքահայերը, իրենց շահերին ու ձգտումներին համապատասխան: Միջազգային ասպարեզում սփյուռքահայության ներուժը ներկա փուլում պետք էկենտրոնացվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանՀայաստանի համար առավել նպաստավոր լուծումների վրա:


Ազատական տնտեսություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի հիմքը պետք է լինի ազատականությունը, որը ենթադրում է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, ազատ մրցակցությունը և լիակատար իրավական պաշտպանվածությունը:
Առաջնորդվելով կառավարման բեռը հասարակության վրայից թոթափելու անհրաժեշտությամբ, պետք է վարչական եւ կառուցվածքային բարեփոխումների ու ապակենտրոնացման միջոցով հաստատել հնարավորինս փոքր կառավարման համակարգ` ապահովելով վերջինիս նվազագույն միջամտությունը մարդու առօրյա կյանքին, առավելագույնս նպաստելովնրա անհատական նախաձեռնությանը եւ մասնավոր ձեռներեցությանը:Անհրաժեշտ է ապահովել տնտեսության ազատականացման անշրջելիությունը, բոլոր բնագավառներում վերացնել մենաշնորհները եւ խրախուսել ազնիվ մրցակցությունը:
Հայաստանը, իր կարողություններին համապատասխան, պետք է զարգացնիայնպիսի տնտեսական ճյուղեր, որոնք հնարավորություն կընձեռեն առավել արագորեն ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը եւ ուրույնտեղ գրավել համաշխարհային շուկայում: Նոր արդյունաբերական համակարգի կազմավորումը պետք էհենվիհիմնականում տեղական եւ հարեւան երկրների հումքերի վերամշակմամբ հնարավորինս վերջնական արտադրանք թողարկող արդյունաբերական ճյուղեր ստեղծելու վրա, ներառի տեղեկատվական նորագույն համակարգեր եւ նվազ նյութատար ու էներգատար այլ ճյուղեր, գիտատեխնիկական առաջավոր տեխնոլոգիաների ներդրմամբ` ապահովի հայկական մրցունակ ապրանքների լայն արտադրությունը: Հայաստանը պետք է ձգտի հնարավորինս նվազագույնի հասցնել լայն սպառում ունեցող ապրանքների ներմուծումը` տեղական մրցունակ նոր ապրանքատեսակների արտադրական նոր կարողություններ ստեղծելու միջոցով: Մոտակա տարիները վճռական պետք է լինեն Հայաստանը առանձիներկրների ապրանքային կցորդի կարգավիճակից ձերբազատելու գործում: Անհրաժեշտ է կտրուկ արագացնել նոր արդյունաբերական համակարգի կայացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը եւ այդ համակարգը ձեւավորող նոր ձեռնարկություններին տրամադրել ժամկետային զգալի արտոնություններ: Հայաստանը պետք է ձգտիխուսափելիր ընդերքի հարստությունների վայրի շահագործումից, փոշիացումից, ինչպես նաեւ ձգտի հնարավոր նվազագույնի հասցնել անմշակ հումքերի արտահանումը:Պետք է համապատասխան պայմաններ ստեղծել Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի հիմնավորված էժանացման ու մրցունակության կտրուկ բարձրացման համար: Կարեւորագույն հարցը, որ առաջիկա տասնամյակում պետք է կանգնած լինի Հայաստանի տնտեսության առջեւ` արտահանման-ներմուծման ծավալների փոխհարաբերակցության մեջ ներմուծման հանդեպ արտահանության ծավալների կտրուկ ու նշանակալից աճի ապահովումն է:
Այս ճանապարհին Հայաստանի պետք է աստիճանաբար ձերբազատվիհատկապես իր տնտեսության ռազմավարական որեւէ ճյուղի օտարերկրյաոչ մրցակցային, մենաշնորհային կախվածությունից, իր տարածքում օտար պետությանը պատկանող արտադրական այլ ձեռնարկություններից, որոնց գոյությունը, սպառնալով երկրի անկախությանը, միաժամանակ պետություն-ձեռնարկություն սովորական հարկային, բնապահպանական եւ այլ հարաբերությունները անխուսափելիորեն կտեղափոխեն միջպետական հարաբերությունների ոլորտ, որն անթույլատրելի է եւ վտանգավոր:

Սոցիալական քաղաքականություն

Ակնհայտ է, որ միայն տնտեսականարագ վերելքով է պայմանավորվում 1991 թվականից հետո Հայաստանիառջեւ ծառացած կարեւորագույն հարցերից մեկի` բնակչության զբաղվածության հարցի լուծումը: ՀՀՇ-ի սոցիալական քաղաքականությունը խարսխվում է այնանվիճարկելի իրողության վրա, որյուրաքանչյուր երկրի ամենակարեւոր արժեքը, անփոխարինելի ռեսուրսը եւ մեծագույն հարստությունը մարդն է, երկրի քաղաքացին: Ըստ այդմ` ՀՀՇ-ի գլխավոր նպատակն է մեր երկրի հասարակության յուրաքանչյուր անդամի բարեկեցության անշեղ աճի համարանհրաժեշտպայմանների ստեղծումը եւ արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը: Այս գործում մեծ նշանակություն ունի հատկապես մանր ումիջին բիզնեսի զարգացմանը խանգարող գործոնների չեզոքացումը: Վերոհիշյալ նպատակի իրականացման արագությունից է կախվածարտագաղթի դադարեցումը եւ ներգաղթի խթանումը: Այս նպատակի իրականացման համար բնակչության զբաղվածությունը ՀՀՇ-ն համարում է իր սոցիալական քաղաքականության առաջնահերթ հիմնախնդիրը, որի լուծման մակարդակով է պայմանավորվում ժողովրդի սոցիալական ապահովությունը, պաշտպանվածությունը եւ դրանցից բխող բազմաթիվ կարեւոր խնդիրների կարգավորումը: Այս նպատակի իրականացմանանհրաժեշտությունը բխում է նաեւ առաջիկա 15-20 տարիներին հարավկովկասյան տարածաշրջանում սպասվող ժողովրդագրական զգալի փոփոխություններից, որոնք կարող են Հայաստանի ազգային անվտանգությունը կանգնեցնել նոր մարտահրավերիառջեւ, եթե մինչ այդ Հայաստանը չկարողանա իր քաղաքացիների կենսապայմանների կտրուկ բարելավման, ծնելիության քաջալերման ու ներգաղթի խթանման միջոցով առնվազն կրկնապատկել իր բնակչության ներկայիս թիվը:
ՀՀՇ-ն անթույլատրելի եւ Հայաստանի քաղաքացու համար անպատվաբեր է համարում, որ հայաստանյան հասարակության նշանակալի հատվածը,աշխատատեղերի բացակայության պատճառով, չի կարողանում իր հանապազօրյա հացը վաստակել հանրօգուտ աշխատանքով, զուրկ է կենսական նվազագույն ապահովությունից ու տարիներ շարունակ թողնված է նպաստների, օգնությունների ու բարեգործությունների հույսին: Բնակչության սոցիալական ծանր վիճակը բարելավելու համարանհրաժեշտ է ձեւավորել սոցիալական արդար քաղաքականության ամբողջական համակարգ, որի բաղկացուցիչները բնակչության զբաղվածության հետ մեկտեղ կազմում են սոցիալական պաշտպանվածության եւ կենսաթոշակային ապահովության հիմնախնդիրները: Այս հիմնախնդիրների լուծումը կիրականացնի արժանապատիվ կյանքով ապրելու յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը:
ՀՀՇ-ն համարում է, որ ներկայումս Հայաստանում սոցիալական արդարության հաստատման գլխավոր խոչընդոտը կոռուպցիան է, որը կազմալուծում է երկրի պետական կառույցները եւ պառակտում հասարակությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի այլեւայլ միջոցների շարքում առավել արդյունավետը իշխանությունից եւ գործատուներից քաղաքացու կախվածության հիմքերը ողջամիտ նվազագույնի հասցնելն է եւանօրինականությունների դեմամենօրյա անհաշտ պայքարը:

Գիտություն, կրթություն, մշակույթ

Հայաստանի պետականության ամրապնդման եւ ժողովրդի զարգացման կարևորագույն երաշխիքներից են գիտությունը, կրթությունը և մշակույթը: Պետությունը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել գիտության, լեզվի, հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանման եւ զարգացման համար, նպատակ ունենալով Հայաստանը դարձնել գիտության, նոր տեխնոլոգիաների եւ արվեստի առաջատար երկիր:
Պահպանելով ազգային արժեքավոր ավանդույթները, օգտագործելով համաշխարհային փորձը, անհրաժեշտ է որակական նոր մակարդակի բարձրացնել երիտասարդության կրթության և բարոյական դաստիարակության հարցերը, ինչըներկա եւ նոր սերունդներին վստահություն կներշնչի երկրի ապագայի հանդեպ:

Ընդունվել է Հայոց Համազգային Շարժման XV համագումարում 25.03.2007թ.


 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ