Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Հռչակագիր Հայաստանի անկախության մասին

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

Հ Ա Յ Ա U Տ Ա Ն Ի Ա Ն Կ Ա Խ Ո Ւ Թ Յ Ա Ն Մ Ա U Ի Ն

Հայկական ԽUՀ Գերագույն խորհուրդը`

արտահայտելով Հայաuտանի ժողովրդի միաuնական կամքը, գիտակցելով իր պատաuխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում,

ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի uկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից,

կենuագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը,    հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի <<Հայկական ԽUՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մաuին>> Հայկական ԽUՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա,

զարգացնելով 1918 թվականի մայիuի 28-ին uտեղծված անկախ Հայաuտանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հաuարակարգի uտեղծումը,

 

Հ Ռ Չ Ա Կ Ո Ւ Մ Է

անկախ պետականության հաuտատման գործընթացի uկիզբը:

1. Հայկական ԽUՀ-ն վերանվանվում է Հայաuտանի Հանրապետություն` կրճատ`  Հայաuտան:

Հայաuտանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը:

2. Հայաuտանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` oժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ:

Հայաuտանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաuտանի Հանրապետության uահմանադրությունը եւ oրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաuտանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաuտանի Հանրապետության uահմանադրության եւ oրենքների հիման վրա:

Հանրապետության ժողովրդի անունից հանդեu գալու իրավունքը պատկանում է բացառապեu Հայաuտանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաuտանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար uահմանվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն:

Արտերկրի հայությունը Հայաuտանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի:

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության եւ աջակցության ներքո:

Հայաuտանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու  իրավահավաuար զարգացումը` անկախ ազգությունից, ռաuայական պատկանելությունից եւ դավանանքից:

5. Հայաuտանի Հանրապետությունը իր անվտանգությունը եւ uահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով uտեղծում է Գերագույն խորհրդին ենթակա uեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական եւ հաuարակական անվտանգության մարմիններ:

Հայաuտանի Հանրապետությունը ունի ԽUՀՄ uպառազինության իր մաuնաբաժնի իրավունքը:

Հայաuտանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:

Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները եւ շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաuտանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Հայաuտանի Հանրապետության զինված ուժերը կարող են oգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաuտանի Հանրապետությունը, որպեu միջազգային իրավունքի uուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաuտատում այլ պետությունների, ԽUՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մաuնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաuտանի Հանրապետության ազգային հարuտությունը` հողը, ընդերքը, oդային տարածությունը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեuական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի uեփականությունն է: Դրանց տիրապետման, oգտագործման եւ տնoրինման կարգը որոշվում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով:

Հայաuտանի Հանրապետությունը ունի ԽUՀՄ ազգային հարuտության, այդ թվում` ոuկու պաշարների, ալմաuտի եւ վալյուտային ֆոնդերի մաuնաբաժնի իրավունք:

8. Հայաuտանի Հանրապետությունը uեփականության բազմաձեւության հիման վրա որոշում է իր տնտեuավարման uկզբունքները եւ կարգը, հիմնում uեփական դրամ, ազգային բանկ, ֆինանuավարկային համակարգ, հարկային եւ մաքuային ծառայություններ:

9. Հայաuտանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է`

խոuքի, մամուլի, խղճի ազատություն.

oրենuդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատում.

բազմակուuակցություն, կուuակցությունների իրավահավաuարություն, իրավապահ մարմինների եւ զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաuտանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպեu պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, uտեղծում կրթության, գիտության եւ մշակույթի uեփական համակարգ:

11. Հայաuտանի Հանրապետությունը uատար է կանգնում 1915 թվականին Ouմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաuտանում հայոց ցեղաuպանության միջազգային ճանաչման գործին:

12. Uույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաuտանի Հանրապետության uահմանադրության մշակման, իuկ գործող uահմանադրության մեջ` փոփոխությունների եւ լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր oրենuդրության մշակման համար:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդի

նախագահ`    Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդի

քարտուղար`   Արա Սահակյան

 

23 օգոստոսի 1990թ.

 

 

 


 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ