Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

Քաղվածք կանոնադրությունից

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

ՀՀՇ անդամագրվելու էլեկտրոնային դիմում ներկայացնելու կարգ

Հարգելի բարեկամ

 

Եթե Դուք որոշել եք անդամագրվել ՀՀՇ կուսակցությանը, կարող եք Ձեր դիմումը ներկայացնել այս էջում բերված էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով խնդրում ենք լրացնել համապատասխան վանդակներում նախատեսված տվյալները, ապա <send> ստեղնի միջոցով հաստատել դիմումը: Ձեր մուտքագրած տվյալները հասանելի կդառնան ՀՀՇ վարչության կողմից լիազորված ներկայացուցչին, ով կկազմակերպի այդ տվյալների փոխանցումը ՀՀՇ համապատասխան տարածքային կառույցին:

Կուսակցության կանոնադրությամբ սահմանված հաջորդ քայլերի մասին Ձեզ կտեղեկացնի ՀՀՇ համապատասխան տարածքային կառույցը:

Խնդրում ենք ծանոթանալ այս էջում տեղադրված` ՀՀՇ անդամների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կուսակցության կանոնադրությունից քաղվածքին և ՀՀՇ կուսակցության անդամների ընդունելության մասին  ՀՀՇ Հանրապետական խորհրդի կողմից հաստատված ընթացակարգին:

 

Շնորհակալություն

 

 


 

 

 

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀՀՇ կանոնադրությունից

4.ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ կարող է դառնալ տասնութ տարին լրացած

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որն

ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ցանկանում է

մասնակցել վերջինիս գործունեությանը և չի հանդիսանում այլ կուսակցության

անդամ:

4.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ անդամագրվել կամ կուսակցությունից դուրս գալ

ցանկացող անձինք սահմանված կարգով գրավոր դիմում են ներկայացնում

կուսակցության համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի

նախագահի անունով:

4.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը մուծում է մուտքի վճար, ստանում է անդամատոմս

և ունենում է հաշվառման թերթիկ:

4.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամն իրավունք ունի.

ա/ մասնակցել կուսակցության գործունեությանը,

բ/  ընտրել և ընտրվել կուսակցության մարմիններում,

գ/  ստանալ սպառիչ տեղեկատվություն կուսակցության գործունեության

մասին, այն բարելավելու նպատակով նրա մարմիններին ներկայացնել

դիմումներ և առաջարկություններ,

դ/ ազատ դուրս գալ կուսակցությունից` մնալով կամ չմնալով նրա

համակիրների ցուցակում:

4.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը կարող է ընտրվել վարչության կամ վերահսկիչ

հանձնաժողովի կազմում, նա չի կարող միաժամանակ լինել կուսակցության

մեկից ավելի մարմնի ղեկավար:

Վարչության և վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ

լինել տարածքային կազմակերպության խորհրդի կամ սկզբնական

կազմակերպության ղեկավար:

4.6. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը պարտավոր է.

ա/ մուծել անդամավճար,

բ/  մասնակցել կուսակցության գործունեությանը,

գ/  պաշտպանել կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներին բոլոր

մակարդակի ընտրություններում,

դ/ չվարկաբեկել իր վարքով և գործունեությամբ կուսակցությանը, չծավալել

քարոզչություն կամ այլ գործունեություն կուսակցության ծրագրին հակառակ,

ե/ կատարել սույն կանոնադրության պահանջները:

4.7. Մեկ տարվա ընթացքում անդամավճար չմուծած անձինք կարող են հանվել

հաշվառումից որպես կուսակցության անդամներ:

4.8. Եթե կուսակցության անդամը խախտում է սույն կանոնադրության պահանջները,

ապա տարածքային կազմակերպության խորհուրդը կարող է նրան

նախազգուշացնել կամ հեռացնել կուսակցության անդամությունից:

4.9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամի հարցը չի կարող քննարկվել նրա բացակայությամբ,

բացառությամբ այն դեպքերի, երբ կուսակցականը գրավոր կամ հրապարակավ

հրաժարվում է քննարկմանը ներկա գտնվելուց կամ հրավերից հետո

անհարգելի պատճառով չի ներկայանում համապատասխան նիստին:

4.10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ հեռացված անդամը կարող է վերականգնել իր

անդամությունը ոչ շուտ, քան երեք ամիս անց, ընդհանուր հիմունքներով:

4.11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համակիրները հաշվառվում են տարածքային

կազմակերպության խորհրդի կողմից:

 

 


 

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀՀՇ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

  1. Կանոնադրության  4.1., 4.2. կետերով սահմանվում է կուսակցությանը անդամագրումը, ըստ այդմ կուսակցությունում անդամագրումը կատարվում է հետեւյալ կարգով`

1) Կուսակցությանը անդամագրվել ցանկացող անձը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում կուսակցության համապատասխան տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի անունով: Կուսակցությանը անդամագրվելու ցանկություն հայտնած քաղաքացուն Խորհրդի նախագահը օժանդակում է ծանոթանալու  կուսակցության ծրագրին և կանոնադրությանը: Կուսակցությանը անդամագրվելու մասին քաղաքացու դիմումը պետք է պարունակի նշում կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը ընդունելու մասին:

2) կուսակցությանը անդամագրվող անձը դիմումի հետ ներկայացնում է անձնագրի լուսապատճենը, երկու լուսանկար (3X4 չափի) :

3) Տարածքային կազմակերպության խորհրդի հերթական նիստում Խորհրդի նախագահը խորհրդի անդամներին տեղեկացնում է կուսակցությանը անդամագրվելու վերաբերյալ քաղաքացիներից ստացված դիմումների մասին: Կանոնադրության 11.8 կետի (բ) ենթակետի համաձայն, տարածքային կազմակերպության խորհուրդը առաջիկա նիստերից մեկում, բայց ոչ ուշ քան մեկ ամսվա ընթացքում, կայացնում է որոշում դիմում ներկայացրած քաղաքացուն կուսակցությանը անդամագրելու (մերժելու) մասին: Անդամագրման (մերժման) մասին խորհրդի որոշման համար հիմք է հանդիսանում կանոնադրության 4.1 կետի պահանջների բավարարությունը (անբավարարությունը):

4) Կանոնադրության 4.3. կետի համաձայն, կուսակցություն ընդունված անդամը մուծում է մուտքի վճար, որի չափը սահմանում է ՀՀՇ հանրապետական խորհուրդը.

5) Տարածքային կազմակերպության խորհրդում կուսակցության նոր անդամի անունով լրացվում է կուսակցության անդամության քարտ: Լրացված քարտը և անդամատոմսի համար նախատեսված լուսանկարը ներկայացվում են ՀՀՇ Վարչության գործադիր քարտուղարին: Կուսակցության անդամների տվյալների էլեկտրոնային բազայում հաշվառելուց հետո, քարտը վերադարձվում է տարածքային կազմակերպության խորհրդի նախագահին:

6) Կուսակցության նոր անդամին անդամատոմս տրվում է կուսակցությանը անդամագրվելուց հետո վեց ամսվա ընթացքում:

7) Նոր ընդունված անդամի Քարտը, կուսակցությանը անդամագրվելու մասին դիմումը, անձնագրի լուսապատճենը պահվում են տարածքային կազմակերպությունում.

ՀՀՇ  վարչության  նախագահ`                                                Ա. Մանուկյան

 

 

 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ