Армянское Общенациональное Движение

Armenian National Movement

«Մի քանի օր հետո բարի լուր կլսենք». Արամ Մանուկյանը վստահում է Տեր-Պետրոսյանի խոհեմությանը

«Մի քանի օր հետո, Աստծո կամոք, բարի լուր կլսենք, և պայքարի հետագա փուլը կսկսվի»: Այսպիսի հայտարարությամբ այսօր Ազատության հրապարակում Հայ Ազգային Կոնգրեսի երթից հետո հանդես է եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Բոլոր դեպքերում մենք մտնում ենք նախագահական ընտրությունների փուլ և բոլորիս ցանկությունն է, բնականաբար, սեփական թեկնածուով պայքարել սեփական ժողովրդի իրավունքների համար: Աղոթենք, մեր ակտիվությամբ նպաստենք, որ մեր ուզածը լինի և մենք շարունակենք մեր պայքարը: Մի բան իմացեք՝ Եվրոպան՝ Եվրոպա, հռչակագրերը՝ հռչակագրեր, փաստաթղթերը՝ փաստաթղթեր, կուսակցությունները՝ կուսակցություններ, պառլամենտը՝ պառլամենտ, բայց էս կորիզն է, դուք եք, մենք ենք և փողոցն է, որ հասնելու է ինչ-որ նպատակի», – ասել է Արամ Մանուկյանը:

Ելույթի ժամանակ Արամ Մանուկյանը չի մանրամասնել, թե ինչ ձևաչափով է ՀԱԿ-ը հանդես գալու 2013-ի նախագահական ընտրություններին, բայց նշել է, որ «մենք ծրագիրը տանում ենք առաջ»:

«Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ անում է, դեռ ճշգրիտ է անում, և հավատում ենք, վստահում ենք իր քաղաքական խոհեմությանը, հեռատեսությանը և մեր թիմին:  Թիմը տալիս է կորուստներ, պակասում են երբեմն, ավելանում են, բայց ոչինչ՝ կարևորը մեզ գաղափարն է պահում»,- ասել է Արամ Մանուկյանը:

 



«Հայք»
Հարցում
Թվարկված տարբերակներից որն եք համարում Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի լուծում
 
Գործընկերներ